«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

ՄԱԿ-ի ամբիոնից հնչած սպառնալիքը. Բաքվի նոր ռազմավարությունը և «խաղաղության օրակարգի» դատարկությունը

ՄԱԿ-ի ամբիոնից հնչած սպառնալիքը. Բաքվի նոր ռազմավարությունը և «խաղաղության օրակարգի» դատարկությունը
02.10.2026 | 11:52

ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը՝ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի» պայմանների ձևավորման մասին, լոկ քարոզչական հռետորաբանություն չէ։ Սա միջազգային բարձրագույն ամբիոնից Բաքվի որդեգրած պաշտոնական ռազմավարության արձանագրումն է։
Այս իրողության խորքային քննությունը բացահայտում է չորս առանցքային հարթություն․
1. «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգի իրավաքաղաքականացում. Բաքուն հետևողականորեն միջազգայնացնում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնությունները։ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը ձևավորել է արհեստական «հայելային» օրակարգ․ Արցախից բռնագաղթված հայերի վերադարձի իրավունքի թեզին հակադրվում է Հայաստանում ադրբեջանական հոծ համայնքների վերաբնակեցման պահանջը։ Սա միջազգային իրավունքի մանիպուլյացիա է՝ Արցախի էթնիկ զտման պատասխանատվությունը չեզոքացնելու նպատակով։
2. Գոյաբանական և ժողովրդագրական սպառնալիք. Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային վերաբնակեցման պահանջը պետականության քայքայման ուղղակի գործիք է։ Նման համայնքների ձևավորումը և դրանց համար «միջազգային երաշխիքների» կամ «ինքնավարության» կորզումը հետագայում ծառայեցվելու են ՀՀ ինքնիշխանությունը ներսից ապակայունացնելու և տարածքային նոր հավակնություններ պարտադրելու համար։
3. Իշխանության ռազմավարական կուրությունը. ՀՀ գործող իշխանությունները տևական ժամանակ հանրությունից կոծկել կամ հերքել են այս սպառնալիքի գոյությունը՝ այն որակելով որպես «կեղծ թեզ»։ Բայրամովի հայտարարությունն ի չիք է դարձնում պաշտոնական Երևանի հերքումները՝ բացահայտելով պետական ապարատի անկարողությունը՝ ձևավորելու արտաքին մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և իրավական զսպաշապիկ։
4. «Խաղաղության օրակարգի» սնանկությունը. Սա փաստում է, որ միակողմանի զիջումների և «Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը չի չեզոքացնում Բաքվի ծավալապաշտությունը։ Յուրաքանչյուր զիջումից հետո Ադրբեջանը բարձրացնում է պահանջների նշաձողը։ Առանց ուժերի իրական հավասարակշռության վերականգնման՝ «խաղաղության» անվան տակ տեղի է ունենում պետական սուվերենության աստիճանական կորուստ։

Տաթև ԶՈՐՅԱՆ
Դիտվել է՝ 4243

Մեկնաբանություններ